Իրադարձային
-ից
-ը
23:58 • 05.04.12Գերմանիայում վախճանվել է լեգենդար «Պորշե–911»-ի ստեղծողը` Ֆերդինանդ Ալեքսանդր ՊորշենPorsche 911-ը, ըստ «Ֆորբս» ամսագրի, մտնում է աշխարհը փոխած ավտոմեքենաների 10-յակի մեջ:
23:19 • 05.04.12Վերընտրման դեպքում Սարկոզին մտադիր է սառեցնել Ֆրանսիայի կողմից ԵՄ-ի բյուջե կատարվող վճարումը«Ֆրանսիան կպահանջի սառեցնել իր մուծումները: Տնտեսումը տարեկան 600 մլն եվրո կկազմի», - իր նախընտրական ծրագրի տնտեսական բաղադրիչը ներկայացնելիս ասել է Սարկոզին:
23:06 • 05.04.12Ֆրանսիայի ԱԷԿ-ներից մեկում ռեակտորի վթարային կանգնեցում է տեղի ունեցել հրդեհի վտանգի պատճառովԱտոմակայանի կառավարումն իրականացնող «Էլեկտրիսիտի դե Ֆրանս»-ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայում Պամլիի ԱԷԿ-ը վերահսկվում է, բոլոր համակարգերի աշխատանքները գնահատվել են նորմալ:
22:57 • 05.04.12Միլիոնատիրոջ աղջկան Լոնդոնում մեղավոր են ճանաչել կենցաղային տեխնիկա գողանալու մեջԱղջկա ավտոմեքենայում ոստիկանները հայտնաբերել են խանութներից թալանված կենցաղային սարքեր. դատարանը Լորա Ջոնսոնին մեղավոր է ճանաչել Comet խանութից գողության մեջ: Դրա համար նրան ազատազրկում է սպառնում:
22:13 • 05.04.12Ավելի քան 600 հազար Mac համակարգիչներ տրոյական վիրուսով են վարակվել274,000 «վարակակիր» գտնվում է Կուպերտինոյում, որտեղ տեղակայված են տեղեկատվական ոլորտի մի քանի խոշոր ընկերություններ, այդ թվում և Apple-ը: Ինչպես և սպասվում էր, ծրագիրը գործածում է Java խոցելիությունը:
22:05 • 05.04.12Սյունիքի մարզում «Մերսեդես»-ները բախվել են իրար. կա վիրավոր (լուսանկարներ)Վթարի հետևանքով Ծովակ Խաչատրյանը, ով, ըստ ֆոտոլրագրողի, ժամկետային զինծառայող է տեղափոխվել է Ագարակի հիվանդանոց:
21:12 • 05.04.12Է.Շարմազանովը հանդիպել է սփյուռքահայ երեխաների հետԱԺ փոխնախագահը համոզմունք հայտնեց, որ նման այցելություններն ազգային ինքնության գիտակցման շատ լավ հնարավորություն են ընձեռում եւ նպաստում սերունդների համերաշխությանն ու միասնական լինելուն:
20:32 • 05.04.12Լևոն Տեր-Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀԱԿ-ումՔննարկման հիմնական թեմաներն են եղել առաջիկա քարոզարշավի ռազմավարության և պատշաճ կազմակերպման, վարչախմբի կողմից իրականացվող կեղծիքների դեմ արդյունավետ պայքարի հետ կապված հարցեր:
19:47 • 05.04.12Ուզբեկստանում համակարգչային խաղերի ակադեմիա է ստեղծվումԱկադեմիայի հիմնական խնդիրների շարքում նշվում է հանրային կարևորություն ունեցող ազգային խաղերի ստեղծումը (պատմական, մշակութային, բժշկական թեմաներով), որի համար դրամաշնորհներ կտրամադրվեն:
19:33 • 05.04.12Ռուսներին մեղադրում են Կադաֆիի ռեժիմին աջակցելու մեջ. Մոսկվան լռում էՍակայն ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունն այս առումով հայտարարությամբ հանդես չի եկել: «Լուռ» է նաև Լիբիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը:
19:09 • 05.04.12Իշխանություններն անցել են ծածուկ մեթոդների, չեն թողնում ենթաշտաբներ բացել. Արամ Մանուկյան«Մարդիկ նախորդ օրը համաձայնում են տարածք տալ, հետո վախենում են, ասում են, որ հարկայինն է թաղապետարանը, իշխանությունը հերներս կանիծի, և այս պահին ես ոչ մի ենթաշտաբ չեմ կարողացել բացել»։
19:08 • 05.04.12ՄԱԿ-ի ԱԽ-ն հավանության արժանացրեց Սիրիայում կրակի դադարեցման առաջարկըԿողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները, քաղաքական երկխոսություն սկսեն, չխոչընդոտեն տուժածներին հումանիտար օգնության տրամադրմանը:
18:53 • 05.04.12Նախկին ԱԺ պատգամավորը ցանկանում է Հայաստանը տեսնել՝ որպես ագրարային երկիր«Գյուղատնտեսությունը մեծ ոլորտ է. այն և՛ արդյունաբերություն է, և՛ առողջություն է և՛ տնտեսություն է, և այլն: Մեր երկիրը կարող է լինել ագրարային երկիր»:
18:37 • 05.04.12Թուրքիայում հայկական եկեղեցին, դպրոցն ու գերեզմանատունը վերադարձվել են հայ համայնքինՀիմնադրամների խորհուրդը քննել է 5 համայնքներին պատկանող գերեզմանատները վերադարձնելու մասին դիմումները և հիմնվելով 2011 թ. օգոստոսին ընդունված հռչակագրի վրա, որոշում է կայացրել:
18:33 • 05.04.12Թիվ 2 ԸԸՀ-ն մերժել է Սամվել Ֆարմանյանի լիազոր ներկայացուցչի բողոքըՀանձնաժողովն ընդունել է դիմումը մերժելու որոշում, որի հիմք է մատնանշվել Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասը, որը սահմանում է, որ «նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված ....
