ՄԱԿ-ի ԱԽ-ն հավանության արժանացրեց Սիրիայում կրակի դադարեցման առաջարկը

19:08 • 05.04.12

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ հավանության է արժանացրել մինչև ապրիլի 10-ը Սիրիայում կրակը դադարեցնելու մասին Դամասկոսին ուղղված պահանջները, հայտնում է Reuters-ը: ԱԽ-ն այս նախագծի քննարկումները սկսել էր երեքշաբթի:

Փաստաթղթով Սիրիայի կառավարությունից ու ընդդիմությունից պահանջվում է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ պատվիրակ Քոֆի Անանի առաջարկած ծրագրի պարտականությունների «անհապաղ» կատարում է պահանջում: Մասնավորապես` կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները, քաղաքական երկխոսություն սկսեն, չխոչընդոտեն տուժածներին հումանիտար օգնության տրամադրմանը:

Սիրիայում մեկ տարուց ավել է բախումներ են ընթանում կառավարական ուժերի ու նախագահ Ասադի հակառակորդների միջև: Այս ժամանակահատվածում, ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների, մահացել է ավելի քան 9.000 մարդ: