Ռուսներին մեղադրում են Կադաֆիի ռեժիմին աջակցելու մեջ. Մոսկվան լռում է

19:33 • 05.04.12

Լիբիայի նոր իշխանությունները Ռուսաստանի, Բելոռուսի ու Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ դատական գործընթաց են սկսել և նրանց մեղադրում են Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի ռեժիմին աջակցելու մեջ, այս մասին տեղեկացնում է «Գազետա. ռու»-ին վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրը։ 

Ըստ աղբյուրի` հետխորհրդային երկրների քաղաքացիները ձերբակալվել էին նախորդ տարվա օգոստոսին Տրիպոլիում:

Այսօր ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարարությունը պաշտոնապես հաստատել էր լուրը` հայտնելով  Տրիպոլիում իր քաղաքացիների հանդեպ դատական գործընթացի մեկնարկի մասին:

Սակայն Ռուսաստանի ԱԳՆ–ն այս առնչությամբ հայտարարություն չի արել: Լուռ է նաև Լիբիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը: Այս առումով տեղեկություններ չկան նաև Բելոռուսից:

Ըստ աղբյուրի` ձերբակալվածները, մասնավորապես, մեղադրվում են Կադաֆիի բանակին տանկեր մատակարարելու մեջ: