Գերմանիայում վախճանվել է լեգենդար «Պորշե–911»-ի ստեղծողը` Ֆերդինանդ Ալեքսանդր Պորշեն

23:58 • 05.04.12

Հայտնի սպորտային ավտոմեքենա «Պորշե 911»–ի դիզայնի հեղինակ և Porsche ավտոկոնցեռնի հիմնադիր Ֆերդինանդ Պորշեի թոռը՝  Ֆերդինանդ Ալեքսանդր Պորշեն, այսօր 76 տարեկան հասակում մահացել է Գերմանիայի Զալցբուրգ քաղաքում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» պարբերականը:

Ֆերդինանդ Ալեքսանդր Պորշեի վաղաժամ մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել կոնցեռնի կառավարության նախագահ Մատիաս Մյուլլերը:

«Կյանքից հեռացավ նա, ով հորինել է մեր մեքենաների այն դիզայնը, որի շնորհիվ դրանք ողջ աշխարհում ճանաչում են մինչ օրս: Մեր ավտոմեքենաների արտաքին տեսքը մեր հարստությունն է, և դա ապագայում ևս կլինի մեր ընկերության այցեքարտը»,- ասել է նա:

Porsche 911-ը դարձել է ամենահայտնի գերմանական ավտոմեքենան: 1963թ. ստեղծված ավտոմեքենայի դիզայնը նախագծել է Ֆերդինանդ Ալեքսանդրը:

Porsche 911-ը, ըստ «Ֆորբս» ամսագրի, մտնում է աշխարհը փոխած ավտոմեքենաների 10-յակի մեջ: Բացի այդ, 1999թ. Դարի ավտոմեքենա մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվեց, որ Ֆերդինանդ Ալեքսանդրի գլուխգործոցը 5-րդ տեղում է: Այդ ժամանակ առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ford model T, որի արտադրությունը սկսվել է 1908 թվականին:

1963թ. արտադրված Porsche 911 ավտոմեքենան: