Միլիոնատիրոջ աղջկան Լոնդոնում մեղավոր են ճանաչել կենցաղային տեխնիկա գողանալու մեջ
Այսօր Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում դատարանը միլիոնատիրոջ աղջիկ Լորա Ջոնսոնին մեղավոր է ճանաչել էլեկտրատեխնիկայի գողության մեջ, որը տեղի է ունեցել նախորդ տարի՝ լոնդոնյան անկարգությունների ժամանակ:
Գործի նյութերից պարզվում է, որ 20-ամյա Լորան օգոստոսի 8-ին իր մեքենայով անկարգությունների շրջան է բերել մի քանի մարդու:
Աղջկա ավտոմեքենայում ոստիկանները հայտնաբերել են խանութներից թալանված կենցաղային սարքեր:
Լոնդոնի հարավում գտնվող դատարանը Լորա Ջոնսոնին մեղավոր է ճանաչել Comet խանութից գողության մեջ: Դրա համար նրան ազատազրկում է սպառնում:
Աղջիկը լավ ճանաչել է անկարգություններին և թալաններին մասնակից անձանցից առնվազն մեկին` կոկաինի վաճառքով զբաղվող 20-ամյա Էմանուել Օկուբոտին: Նրանք ծանոթացել են այն ժամանակ, երբ բուժվում էին հոգեբուժարանում:
Լորա Ջոնսոնը դատարանում պնդել է, թե մեղավոր չէ և տվյալ անձանց համաձայնել է իր մեքենայով տեղափոխել, քանի որ վախեցել է նրանց մերժելուց:









