Ավելի քան 600 հազար Mac համակարգիչներ տրոյական վիրուսով են վարակվել

22:13 • 05.04.12

Զանգվածային վարակումը գրանցվել է Mac OS X օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների վրա, որոնց վարակել է տրոյական տիպի BackDoor.Flashback.39. ծրագիրը, այս մասին հաղորդում է lenta.ru պարբերականը՝ հղում անելով հակավիրուսային ծրագրեր թողարկող Dr.Web ընկերությանը:

Ընկերությունը հաղորդում է ավելի քան 600 հազար վարակված համակարգիչների մասին, որոնցից ավելի քան 50%-ը ԱՄՆ-ում, իսկ 274,000 վարակված համակարգիչ գտնվում է Կուպերտինոյում, որտեղ տեղակայված են տեղեկատվական ոլորտի մի քանի խոշոր ընկերություններ, այդ թվում և Apple-ը:

Ինչպես և սպասվում էր, տրոյական ծրագիրը գործածում է Java խոցելիությունը:

Նոր վիրուսը համակարգչում ներբեռնվում և գործարկվում է առանց ադմինիստրոտորի ծածկագրի, այն հայտնվում է Mac-ի համակարգում վնասատու կայքի այցելության միջոցով, որտեղից բրաուզեր է ներբեռնվում Java-ծածկագիրը: Dr.Web ընկերության բլոգում ներկայացված է վտանգավոր ռեսուրսների ցանկը:

Apple օգտատերերից շատերը մտավախություններ են հայտնում, որ տրոյական վիրուսի տարածման մեջ իր մասն է ունեցել կապի միջոցներ արտադրող D-Link ընկերության կայքը:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ հակավիրուսային F-Secure ընկերության փորձագետները վտանգավոր տրոյական Flashback ծրագրի (որը կարող է վարակել Mac համակարգիչները` տիրոջից աննկատ) գոյության մասին էին ահազանգում:

F-Secure-ի փորձագետները պնդում էին, որ «ինքավարակումը» հնարավոր է դարձել OS X-ի Java ծրագրավորման լեզվով հավելվածների գործարկման ծրագրային ապահովման խոցելիության պատճառով:
 

Ավելի քան 600 հազար Mac համակարգիչներ տրոյական վիրուսով են վարակվել