Ֆրանսիայի ԱԷԿ-ներից մեկում ռեակտորի վթարային կանգնեցում է տեղի ունեցել հրդեհի վտանգի պատճառով
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում՝ ափամերձ Սենա դեպարտամենտի Պանլի քաղաքատիպ ավանի ատոմային էլեկտրակայանում, այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 14:20-ին, ծխապատում է տեղի ունեցել: Հրդեհի վտանգի ազդանշանից հետո ռեակտորը ավտոմատ կերպով անջատվել է, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Ատոմակայանի կառավարումը իրականացնող «Էլեկտրիսիտի դե Ֆրանս» ընկերության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայում Պամլիի ԱԷԿ-ը վերահսկվում է, բոլոր համակարգերի աշխատանքները գնահատվել են նորմալ:
Ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներ չկան:









