Ուզբեկստանում համակարգչային խաղերի ակադեմիա է ստեղծվում
Ուզբեկստանում Համակարգչային խաղերի ակադեմիա կստեղծվի, այս մասին հաղորդում է lenta.ru պարբերականը:
Երկրի կապի և տեղեկատվության գործակալությունը ակադեմիայն ստեղծելու մասին հրահանգ է տվել մարտի 30-ին։
Ակադեմիան, ըստ պարբերականի, կստեղծվի «InfoCOM.UZ » ՍՊԸ-ի նախաձեռնությամբ: Դրա հիմնական խնդիրների շարքում նշվում է. «հանրային կարևորություն ունեցող ազգային խաղերի ստեղծումը» (պատմական, մշակութային, բժշկական թեմաներով), որի համար դրամաշնորհներ կտրամադրվեն:
Բացի այդ, ակադեմիան կզբաղվի օտարերկրյա խաղերի ուզբեկերեն տարբերակներ ստեղծելով և տեղայնացնելով։
Ակադեմիան կտեղակայվի Տաշքենդի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարանի շենքում:
Կապի և տեղեկատվության գործակալության հրահանգում նշվում է, որ «Ընտանիքի տարի» պետծրագրի շրջանակներում, նախատեսվում է նվազագույնը 3 ազգային համակարգչային խաղերի ստեղծում, որի նպատակն աճող սերնդի դաստիարակությունն ու կրթությունն է:










