Ալեն Դելոնը սրտի վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

15:46 • 05.04.12

Աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը նախօրեին սրտի վիրահատության ենթարկվելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից, տեղեկացնում է ֆրանսիական Romandie-ն:

«Ինձ վիրահատեցին, դա սպասելի էր, երկու շաբաթ առաջ ինձ մոտ գլխապտույտ սկսվեց, սրտխառնոց: Վիրահատությունից առաջ անզգայական ներարկեցին, ամեն ինչ տեևեց մոտ 10 րոպե»,- ասել է Դելոնը, հավելելով, որ իրեն լավ է զգում: