Ամերիկյան օդանավում թռիչքի ժամանակ երեխա է ծնվել
Ամերիկյան «Դելտա» ավիաընկերության Ատլանտա-Դակար չվերթի ժամանակ օդանավում երեխա է ծնվել, տեղեկացնում է «Ֆոքս Նյուզ»-ը:
Օգտագործելով կոշիկի կապիչներ, սպիրտ և տաք սրբիչ, օդանավի ուղեկցորդուհի Սյուզան Քերնսին հաջողվել է բժշկական օգնություն ցուցաբերել ծննդաբերող կնոջը` Քեթրին Օյեդոհին:
«Ես մոտեցա նրան և հարցրեցի` կարծում եք ձեր ջրերը գնում են, նա ասաց` այո, այդ պահին ես հասկացա, որ երեխան շուտով կծնվի»,- ասել է Քերնսը, հավելելով, որ երեխան միանգամայն առողջ է ծնվել:
Ծննդաբերությունից 15 րոպե անց ինքնաթիռը վայրէջք է կատարել Դակարի միջազգային օդանավակայանում: Քեթրինին և նրա նորածին որդուն տեղափոխել են հիվանդանոց:









