Մալայզիայում բալետային ներկայացումն արգելվել է` բաց զգեստների պատճառով
Մալայզիայի իշխանությունները մերժել են Սինգապուրի Պարի թատրոնին ներկայացումներով հանդես գալ երկրում` պարուհիների բաց զգեստների պատճառով, հայտնում է «Ֆրանս պրես»-ը` վկայակոչելով MyDance Alliance բալետային ընկերության մալայզիական բաժանմունքին (այն զբաղվում է օտարերկրացի արվեստագետների շրջագայությունների կազմակերպմամբ):
MyDance Alliance-ից հայտնել են, որ Սինգապուրի արտիստներին չի հաջողվել ստանալ մալայզիական այցագրեր, իսկ որպես մերժման պատճառ` նշվել է պարուհիների բաց զգեստների հանգամանքը:
Սինգապուրի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ջենեք Շերգենը հայտնել է, որ չի հասկանում մերժման պատճառը: Նրա խոսքով` արտիստների հանդերձանքը, ինչպես և բալետը, չի կարելի ճչացող անվանել:
Մալայզիացի մուսուլմանները պարբերաբար հանդես են գալիս օտարերկրացի արտիստների շրջագայությունների դեմ` մեղադրելով նրանց երիտասարդությանը անբարոյականություն քարոզելու մեջ:










