Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ներկայացում` Բրոդվեյում
Հայոց ցեղասպանության մասին պատմող «The silence» («Լռությունը») ներկայացումը Նյու Յորքում կցուցադրվի մայիսի 4-ից:
Ինչպես տեղեկացնում է Broadwayworld.com կայքը, ներկայացումը պատմում է Հայոց ցեղասպանությունը վերապրած կնոջ մասին, ով բռնել է գաղթի ճանապարհը` պահպանելու իր ընտանիքը և հայկական ժառանգությունը:
«Լռությունը» լույս է սփռում այն պատմությունների վրա, որոնց Հայոց ցեղասպանությունից հետո անցած 100 տարիները մեծ ազդեցություն են ունեցել: Այն կարծես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ճիչը լինի, որն արթնացնում է պատմության «Լռությունը»: Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ժամանակն է աշխարհին տեղեկացնել, թե է իրականում ինչ է տեղի ունեցել»,-գրում է Broadwayworld-ը:
Ներկայացումը Բրոդուեյի թատրոնում կշարունակվի մինչը մայիսի 24-ը:










