Բանակում մարդու իրավուքների խնդիրները դեռ լուծված չեն. Կարեն Անդրեասյան

15:37 • 05.04.12

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կարծում է, որ բանակում մարդու իրավուքների խնդիրները դեռ շարունակում են մնալ չլուծված, քանի որ բանակն իր էությամբ փակ համակարգ է:

Այսօր Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի «Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական և հասարակական վերահսկողության հնարավորությունները Հայաստանում» զեկույցի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ փակ համակարգում շատ ավելի դժվար է հասնել արդյունքի, իսկ այս երևույթը կա շատ երկրներում:

Խոսելով Զինված ուժերում մահացությունների դեպքերի և դրանց պատճառների մասին՝ Կարեն ԱՆդրեասյանն ասաց. «Որոշակի անպատժելիության հետևանքով, որը կա սպայական միջին և ցածր խավի մոտ ձևավորվում են այնպիսի երևույթներ, որոնք հանգեցնում են բռնության, իսկ բռնությունների հետևաքնով նաև զոհերի»:

Բացի մահացության դեպքերից Անդրեասյանը կարծում է, որ բանակում կան նաև այլ կարևոր խնդիրներ, որոնց մասին ավելի քիչ է խոսվում կամ ավելի քիչ են տեղյակ.

«Խնդիրներ կան զինված ուժերում, որոնց մասին ավելի քիչ են տեղյակ օրինակ, որ զինվորներին ժամանակին չեն զորացրում: Սպայական կազմն ունի սոցիալական լուրջ խնդիրներ: Արտոնյալ մարդիկ ծառայում են պաշտպանության նախաարության կամ զինվորական դատախազության համակարագում, կան կոռուպցիոն դրսևորւմներ»,- ասաց նա:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նաւ նշեց, որ երկու անգամ հանդիպել է Պաշտպանության նախարարի հետ և քրեական օրենսգրում փոփոխությունների նախագծի է սպասում: