Իրադարձային
-ից
-ը
01:41 • 03.04.12Reuters գործակալության՝ Թեհրանի բյուրոյի աշխատանքը անորոշ ժամանակով դադարեցված է«Նման նյութերով Reuters-ը ցույց տվեց իր` հասարակական կարծիքը կառավարելու ցանկությունը», - ասել է Աղաջարին:
01:23 • 03.04.12«ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վարորդը դիմել է փախուստի (լուսանկարներ)Վրաերթից հետո վարորդը, թողնելով գետնին ընկած վիրավորներին անօգնական վիճակում, ինչպես նաև դեպքի վայրում թողնելով ավտոմեքենան, դիմել է փախուստի:
00:12 • 03.04.12Կաթողիկոսն ընդունել է գյուղատնտեսության նախարարինԱրտակ եպիսկոպոսը, անդրադառնալով Էջմիածնի և նախարարության միջև արդեն մեկ տարի ձևավորված համագործակցությանը, կարևորեց նոր գյուղատնտեսական տարին Սուրբ Էջմիածնի օրհնությամբ սկսելու նախաձեռնությունը:
23:59 • 02.04.12Անհայտ անձը կալիֆոռնիական Օքլենդում կրակ է բացել. կան զոհերՔաղաքի կրոնական դպրոցի մոտակայքում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ:
23:51 • 02.04.12Թուրքիան ԱՄՆ-ից խնդրում է հնագիտական գտածոները վերադարձնելԽոսքը վերաբերում է այն գտածոներին, որոնք հայտնաբերվել են 1906թ. հետո՝ Թուրքիայի տարածքում իրականացված հնագիտական պեղումների ժամանակ:
23:42 • 02.04.12Լավրովը տրանսկասպիական գազամուղի վերաբերյալ որոշումն անընդունելի է անվանելԱյսկերպ ՌԴ ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է Ադրբեջանի, Թուրքմենստանի և Եվրամիության ցանկությունը` տրանսկասպիական գազամուղ կառուցելու վերաբերյալ, որում հաշվի չի առնված առափնյա մյուս երկրների դիրքորոշոումը:
23:31 • 02.04.12Ուկրաինայում լրտեսության մեջ մեղադրվող Արթուր Ստեփանյանցի ճակատագրով ՌԴ ԱԳՆ-ն է մտահոգվելՌԴ Սիմֆերոպոլում հյուպատոս Վլադիմիր Անդրեևը հայտնել է, որ ռուսական կողմը Ստեփանյանցի նկատմամբ քրեական հետապնդման համար բողոքի երկու նոտա է տվել, սակայն ուկրաինական կողմը չի արձագանքում:
21:51 • 02.04.12ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը համալրվել է 500 երիտասարդներով (լուսանկարներ)Ապրիլի 2-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկեցին ՀՀԿ հիմնադրման 22-ամյակին նվիրված միջոցառումները:
21:30 • 02.04.12Հիվանդանոցում մահացել է վթարի ենթարկված «Ֆորդ տրանզիտի» 35-ամյա վարորդը (լուսանկարներ)Վարորդին դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության շտապօգնության բրիգադը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
20:34 • 02.04.12Բեն Լադենի ընտանիքի նկատմամբ ցուցադրական դատ է տեղի ունեցելԿանայք արդեն մեկ ամիս կալանավորված են, և ըստ ամենայնի, 2 շաբաթից ազատ կարձակվեն: Բացառված չէ, որ դրանից հետո նրանց կվտարեն երկրից և կուղարկեն իրենց հայրենիք:
18:57 • 02.04.12Հայաստանի ու Ռուսաստանի միջև ծրագրվում են առևտրատնտեսական համագործակցության երկարաժամկետ ծրագրեր«Մենք կարծիքներ ենք փոխանակել այն մասին, թե ինչպես է զարգանում մեր համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում, ինչպես են ընթանում ԱՊՀ տարածքում ինտեգրման գործընթացները, ներառյալ հենց ԱՊՀ-ն»,- ասել է Լավրովը:
18:49 • 02.04.12Երևանը «խաշ ուտող մարդու» չափանիշներով ստեղծված քաղաք է. Սարո ԿալենցՊատճառը, ըստ նրա, այն է, որ շատ շենքերի պատվիարտուները նոր հարստացած մարդիկ են, որոնք «կուլտուրա չունեն օգտագործելու և դհոլ ...
18:44 • 02.04.12Լուկաշենկոն հոգեբուժարանի հիվանդ է եղելԸստ Տրիֆոնովի` բելառուս առաջնորդի վարքագծի ու բնավորության մեջ դեռ կարելի է տեսնել նման հիվանդություններ ունեցող անձանց բնորոշ նշաններ:
18:29 • 02.04.12Նկատվում է սեյսմիկ ակտիվություն քանակական առումով. Հրաչ Պետրոսյան«Նորմալ է, երբ թույլ երկրաշարժեր են լինում։ Վատ է, երբ ուժեղ երկրաշարժեր են լինում», ասաց Հրաչ Պետրոսյանը՝ ավելացնելով, որ այս թույլ երկրաշարժերը լիցքաթափում են երկրակեղևը։
17:43 • 02.04.12Կարինե Հակոբյանի հեռանալը կորուստ էր «Ժառանգության» համար. Ռուբեն Հակոբյան«Ցանկանում ենք հաջողություններ նրան, քանի որ նա ասել էր, որ հասարակական սեկտորում իրեն ավելի լավ էր զգում»։
