Անհայտ անձը կալիֆոռնիական Օքլենդում կրակ է բացել. կան զոհեր

23:59 • 02.04.12

ԱՄՆ Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքից ստացվող տեղեկությունների համաձայն՝ կրոնական դպրոցի մոտակայքում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, հաղորդում է BBC-ն:

Ռոյթեր գործակալության տեղեկություններով, կրակոցների հետևանքով զոհեր կան:

Իրավապահներին դեռևս չի հաջողվել ձերբակալել կասկածյալին: