Երևանը «խաշ ուտող մարդու» չափանիշներով ստեղծված քաղաք է. Սարո Կալենց

18:49 • 02.04.12

Կալենց թանգարանի տնօրեն Սարո Կալենցի կարծիքով Երևանը իր խոսքով «խաշ ուտող մարդու չափանիշներով ստեղծված քաղաք է»:

Պատճառը, ըստ նրա, այն է, որ շատ շենքերի պատվիարտուները նոր հարստացած մարդիկ են, որոնք «կուլտուրա չունեն օգտագործելու և դհոլ զուռնայով դրանք վերածել են քաբաբանոցի»:

Կալենցի համար տհաճ է նաև ամենուրեք շատ բարձր միացված երաժշտությունը, ինչը ևս նա համարում է կուլտուրայի բացայակության դրսևորում:

Նրա կարծիքով այս ամենն իր լուծումը կստանա ժամանակի ընթացքում, երբ դասային անհավասարությունն այսքան ակհայտ չլինի. «Ժամանակ է պետք, որ միջին դաս լինի, որ ժողովրդի մակարդակը բարձրանա: Հարուստներ և աղքատներ այս կոնտրաստը առաջացնում է այս պրոբլեմը»,- նշեց նա:

Նկարիչ Էդուարդ Կարսյանի կարծիքով էլ քաղաքի այսօրվա ճարտարապետությունն ու ներքին դիզայնը ունի և դրական և բացասական կողմեր:

«Իհարկե կա և՛ վատը և՛ լավը, կան ռեստորաններ և այլ շենքեր, որ միջազգային մակարդակի են։ Շատ ավելի վատ է քաղաքից դուրս վիճակը: Իհարկե, բոլորը ֆինանսներից է և տերերի մտածելակերպից է կախված»,-ասաց նա:

Նրա խոսքոով խորհրդային տարիների համեմատ ճարտարապետությունը շատ առաջադեմ է, իսկ տարածաշրջանի համեմատ` պատշաճ մակարդակի: