Հիվանդանոցում մահացել է վթարի ենթարկված «Ֆորդ տրանզիտի» 35-ամյա վարորդը (լուսանկարներ)

21:30 • 02.04.12

Քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացավ 35-ամյա Ֆելքս Սատուրովը:

Ինչպես Tert.am–ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Մասիս ավտոճանապարհին՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, 35-ամյա Ֆելիքս Սատուրովը, վարելով «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 24 ՍԼ 381 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել էր «Կամազ» մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի բեռնատարին:

Վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար շտապ դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հատուկ փրկարար ջոկատը:

Փրկարարները վարորդին մեքենայից դուրս բերելու համար օգտագործել էին հատուկ տեխնիկա:

Վարորդին դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության շտապօգնության բրիգադը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի