Թուրքիան ԱՄՆ-ից խնդրում է հնագիտական գտածոները վերադարձնել

23:51 • 02.04.12

Թուրքիայի իշխանությունները ամերիկյան մի քանի թանգարաններից, այդ թվում Գեթի և Մետրոպոլիտեն թանգարաններից պահանջում են իրենց վերադարձնել, իրենց կարծիքով, ապօրինաբար երկրից դուրս բերված հնագիտական գտածոները, հաղորդում է The Los Angeles Times-ը:

Խոսքը վերաբերվում է այն գտածոներին, որոնք հայտնաբերվել են 1906թ. հետո, Թուրքիայի տարածքում իրականացված հնագիտական պեղումների ժամանակ: Այդ ժամանակվանից է Թուրքիայում սկսել գործել օրենք, որի համաձայն՝ երկրի սեփականությունն են համարվում բոլոր արժեքավոր գտածոները:

Պարբերականը նշում է, որ Թուքիան իր հարևան Իտալիայի և Հունսատանի օրինակով ներկայումս ակտիվորեն պայքարում է իր տարածքից դուրս բերված արժեքները հետ բերելու ուղղությամբ: Նշվում է, որ ի տարբերություն հարևանների՝ թուրքական իշխանությունները շատ կոշտ քաղաքականություն են որդեգրել այս հարցում:

Նման դիրքորոշում է Թուրքիան գրավել, քանի որ ԱՄՆ դեռևս չի արձագանքել իրենց պահանջներին, չնայած որ առաջին վերադարձի վերաբերյալ գրությունները Անկարան ուղարկել էր դեռ 1990-ականների սկզբին:

Չի հաղորդվում թե հատկապես որ արտեֆակտերն են պահանջում հետ վերադարձնել, սակայն որոշ տվյալներով, հայտնի է, որ դրանց մեծ մասը ամերիկյան թանգարանները գնել են աճուրդներից և արթդիլլերներից 1960թ. հետո:

Ենթադրվում է, որ արտեֆակտները գտնվել են անօրինական պեղումների ընթացքում, քանի որ, դրանց մինչև 1960թ. պատկանելության մասին վկայող փաստաթղթեր հիմնականում չկան:

Գեթթի թանգարանում հայտնել են, որ Թուրքիայի հետ բանակցություններ են վարում: Ավելի վաղ ամերիկյան այդ թանգարանը էքսպոնատների մի մասը, մասնավորապես՝ մ.թ.ա. 430-420 թթ. մարմարյա սալիկը, վերադարձրել է Հունաստանին:

The J. Paul Getty Museum-ից հետ պահանջվող անտիկ բրոնզե արձանի գլուխը:

 Bronze head