Ուկրաինայում լրտեսության մեջ մեղադրվող Արթուր Ստեփանյանցի ճակատագրով ՌԴ ԱԳՆ-ն է մտահոգվել

23:31 • 02.04.12

Ռուսաստանի արտգործնախարարությունը ՌԴ քաղաքացի Արթուր Ստեփանյանցի գործը, ով մեղադրվում է Ուկրաինայում Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ, անվանել է անհիմն և մտացածին: Այդ մասին, ըստ lenta.ru-ի ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

ՌԴ ԱԳՆ-ն նաև հույս է հայտնում, որ տվյալ գործի քննությունը կլինի արդար, օբյեկտիվ և չքաղաքականացված:

2010թ. հունվարի 29-ի մամլո ասուլիսում Ուկրաինայի Անվտանգության խորհրդի նախարարը հաղորդել էր, որ ՈՒԱԽ-ի աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացու, ով մեղադրվում է ՌԴ օգտին լրտեսության մեջ: Ենթադրվող լրտեսի անունը այն ժամանակ չէր հաղորդվում: Միայն նշվում էր, որ ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացու և Սևաստոպոլի բնակչի, ովքեր փորձ են կատարել սահմանից դուրս հանել ռադիոտեղորոշիչ կայանների բլոկներ, որոնք հսկողություն են իրականացնում թևավոր հրթիռների նկատմամբ: ՈՒԱԽ-ի հետաքննական գլխավոր վարչությունը ռուսաստանցու դեմ քրեական գործ է հարուցել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասով` լրտեսություն: Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 111-րդ հոդվածով` պետական դավաճանություն:

Մի քանի ամիս անց հայտնի դարձավ, որ ՌԴ քաղաքացի կասկածյալը ռուսական «Էլեկտրասարքավորումների գործարան» ԴՊՈՒՁ-ի , որը զբաղվում է Սևաստոպոլում տեղակայված նավերի վերանորոգմամբ, ռուսական մասնաճյուղի տնօրեն, ՌԴ քաղաքացի Արթուր Ստեփանյանցն է:

Արթուր Ստեփանյանը ձերբակալության պահից`2010թ. հունվարից, գտնվում է կալանքի տակ: Ներկայում գործը դատական լսումների փուլում է: Մարտի 29-ին դատարանում պետք է մեկնարկեին կողմերի քննարկումները: Լսումները փակ ռեժիմով են կայանում:

Մի քանի անգամ Սիմֆերոպոլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը միջնորդություն է ներկայացրել Ստեփանյանցի հանդեպ խափանման միջոցի փոփոխման համար, բայց միշտ մերժվել է:

Սինֆերոպոլի «Մոսկովյան նորություններ» պարբերականը ներկայացնում է Ստեփանյանցին ձերբակալելուն նախորդած դեպքերի ընթացքը:

2009թ. վերջին Ստեփանյանցը համացանցում հայտարարություն է տեսել, Սևծովյան նավատորմի նավերի համար նախատեսված ռադիոլռեցման կայանների վերանորոգնման կայանի վերանորոգման մրցույթի վերաբերյալ և որոշել է այդ տենդերին մասնակցելու համար կայանին անհրաժեշտ պահեստամասեր ձեռք բերել:

Այդ մասին նա հայտնել է Սեվաստոպոլի բնակիչ Վալերի Տարանուխային, որի հետ երիտասարդ տարիներին ուսանել է Լենինգրադի ծովային ուսումնարանում: Մի քանի ամիս անց նրանք հանդիպել են Ժենյա անունով ոմն ուկրաինացի զինծառայողի, ով համաձայնվել է վաճառել դուրս գրված և ոչնչացման համար նախատեսված կայանի պահեստամասերը` 2 հազար դոլարի դիմաց:

Ստեփանյանցը և Տարանուխան ձերբակալվել են սարքավորումները ստանալիս (պարբերականը նշում է, որ հատուկ ծառայությունների գործողությունը պլանավորված էր և փոխանցվել էին ոչ թե իրական սարքավորումները, այլ դրանց մուլյաժները):

Պարբերականը նշում է, որ Ստեփանյանցի գործը մի քանի նուրբ երանգներ ունի: Առաջինը` գնվող սարքերը բարոյապես հին էին: Սարքերը ստեղծված էին դեռ ԽՍՀՄ-ում 70-80-ականներին: Գործի հիմնաքարն այն է, որ Ստեփանյանցը ցանկանում էր սարքերը Ուկրաինայից դուրս հանել, իսկ նրա դատապաշտպանները պնդում են, որ սարքերից մեկը Ռուսաստանում արտադրվում է, իսկ մյուսները գաղտնի չէին համարվում, միայն գործը վարույթում գտնվելու ժամանակ է դրանց գաղտնիության կարգավիճակ տրվել:

«Մոսկովյան նորություններ» պարբերականին տված հարցազրույցում ՌԴ Սիմֆերոպոլում հյուպատոս Վլադիմիր Անդրեևը հայտնել է, որ ռուսական կողմը Ստեփանյանցի նկատմամբ քրեական հետապնդման համար բողոքի երկու նոտա է տվել, սակայն ուկրաինական կողմը չի արձագանքում: