Կարինե Հակոբյանի հեռանալը կորուստ էր «Ժառանգության» համար. Ռուբեն Հակոբյան

17:43 • 02.04.12

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանի կուսակցությունից հեռանալը կորուստ է համարում:

«Կարինե Հակոբյանի հեռանալը դիտում ենք, որ կորուստ էր կուսակցության համար: Ցանկանում ենք հաջողություններ նրան, քանի որ նա ասել էր, որ հասարակական սեկտորում իրեն ավելի լավ էր զգում»,- այսօր այս մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպմանը։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում Ռուբեն Հակոբյանը այն իրողությանը, որ Կարինե Հակոբյանը ասել է, թե լցվել էր իր համբերության վերջին կաթիլը, նա ասաց, որ դա ասվել է զգացմունքային ֆոնի վրա: