Բեն Լադենի ընտանիքի նկատմամբ ցուցադրական դատ է տեղի ունեցել
Պակիստանում նախորդ տարի մայիսին ամերիկյան հատուկջոկատայինների կողմից ոչնչացված, «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա Բեն Լադենի երեք այրիները և երկու դուստրերը դատապարտվել են:
Նրանք, դատավճռի համաձայն, 45 օր ազատազրկված կլինեն և 114 ԱՄՆ դոլար տուգանք կվճարեն` Պակիստան անօրինական մուտք գործելու և բնակվելու համար, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով նրանց դատապաշտպանին:
Նրա խոսքով, կանայք արդեն մեկ ամիս կալանավորված են, և ըստ ամենայնի, 2 շաբաթից ազատ կարձակվեն: Բացառված չէ, որ դրանից հետո նրանց կվտարեն երկրից և կուղարկեն իրենց հայրենիք: Ահաբեկչի այրիներից 2-ը Սաուդյան Արաբիայից են, մեկը՝ Եմենից:











