Լավրովը տրանսկասպիական գազամուղի վերաբերյալ որոշումն անընդունելի է անվանել
Որոշումները, որոնք վերաբերվում են Կասպից ծովին և ընդունվում են՝ առանց առափնյա 5 պետությունների կարծիքը հաշվի առնելու, անընդունելի են, «Ինտերֆաքսի» հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Այսկերպ ՌԴ ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է Ադրբեջանի, Թուրքմենստանի և Եվրամիության ցանկությունը` տրանսկասպիական գազամուղ կառուցելու վերաբերյալ, որում հաշվի չի առնված առափնյա մյուս երկրների դիրքորոշոումը:









