Իրադարձային
-ից
-ը
23:40 • 01.04.12«ՎԱԶ 2121»-ը բախվել է էլեկտրասյանը. կա 2 վիրավորՎթարի հետևանքով վարորդ Կ.Խաչինյանն ու նրա ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Ստեփան Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
23:23 • 01.04.12Մեծ Բրիտանիայում քաղաքացիներին վերահսկելու նոր միջոցառումներ են ձեռնարկվումԾրագրերի կապակցությամբ իրավապաշտպան կազմակերպությունները ահազանգում են, որ նման պայմանները մարդու իրավունքների պարբերական խախտման կհանգեցնեն:
23:16 • 01.04.12Ռուս-հնդկական «ԲրաՄոս» հրթիռները ստեղծվել են՝ ավիակիրներ գրոհելու համար«ԲրաՄոս» հիպերձայնային հրթիռի հիմքում ռուսական «Յախոնտ» հրթիռն է, որի առանձնանում է իր ձայնի արագությունը 2,5-2,8 անգամ գերազանցող տվյալներով և ռադարի համար ցածր տեսանելիությամբ:
23:07 • 01.04.12Մալիի ապստամբները գրավել են պատմական Տիմբուկտու քաղաքըԱզավադը Սահարայի անապատի այդ շրջանում անկախության համար պայքարող տուարեգների շրջանի ավանդական անվանումն է:
22:43 • 01.04.12«ՅՈւԿՕՍ» ընկերությունը ֆինանսավորել է ՀԿ-ներ, որոնք հետագայում Խոդորկովսկու գործի փորձաքննությունն են իրականացրելՅՈւԿՕՍ-ի ընդհանրական գործի շրջանակներում փաստաթղթեր են ստացվել, որոնք վկայում են այն մասին, որ «Открытая Россия» ՀԿ-ն մի շարք կազմակերպություններ է ֆինանսավորել, որոնք նախագահական խորհրդի կազմում էին:
22:24 • 01.04.12Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. վարորդը փախուստի չի դիմելՎրաերթից հետո վարորդ Զորիկ Արևշատյանը վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է Մարտունու բժշկական կենտրոն:
20:27 • 01.04.12Փրկել և հոգեբուժական կլինիկա են տեղափոխել Ա.ԽաչատրյանինԱպրիլի 1-ին, ժամը 16.18-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճի կենտրոնական հատվածում ցեխակույտի մեջ մարդ է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
19:21 • 01.04.12Ավստրալիայում ճագարի որսի ժամանակ 2 դեռահաս է սպանվելՈստիկանության աշխատակիցների հավաստմամբ, դեռահասներից մեկը ծանր վնասել է գլուխը, իսկ մյուսը` կրծքավանդակը: Դեպքի առթիվ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
15:40 • 01.04.12Իսպանիայում մոտ 200 հեկտար անտառ է այրվելFragas do Eume ազգային պարկը 9125 հեկտար է, որտեղ բնակվում են ավելի քան 126 տեսակի հազվագյուտ կենդանիներ և ավելի քան 100 տեսակի թռչուններ:
14:59 • 01.04.12Մոսկվայում ոստիկանները փակել են Կարմիր հրապարակըՈստիկանության աշխատակիցներն ասել են, որ Կարմիր հրապարակը փակ կլինի մինչև երեկո՝ «ապօրինի գործողությունների անցկացման կապակցությամբ»:
14:03 • 01.04.12Սերբիայի գիշերային ակումբներից մեկում հրդեհի հետևանքով 6 մարդ է զոհվելՏեղի ոստիկանության տվյալներով` հրդեհի պահին ակումբում գտնվել է 350 մարդ: Վնասվածք ստացածների մասին դեռ չի հաղորդվում:
12:55 • 01.04.12Բրազիլուհին կեղծ «փորում» փորձել է թմրանյութ տեղափոխել20-ամյա աղջիկը Բրազիլիայի հյուսիսարևմտյան Նատալի քաղաքի միջազգային օդանավակայան ժամանելուց հետո փորձել է մոտ 2.1 կգ կոկային տեսակի թմրանյութը մաքսատան աշխատակիցներից աննկատ անցկացնել:
12:14 • 01.04.12Դաղստանում 8 տուն է այրվել. հրդեհի պատճառը ճշտվում է«Դեպքի վայր ժամանած ԱԻՆ աշխատակիցներին հաջողվել է 9:45-ին մարել բռնկված հրդեհը»,- ասել է ԱԻՆ ներկայացուցիչը: Հրդեհի պատճառած վնասները ճշտվում են:
11:48 • 01.04.12Նյու Յորքի պատկերասրահից $1 մլն արժողությամբ գողացված կտավները գտնվել ենԸնդհանուր առմամբ հավաքածուում եղել է 4 ժամանակակից արվեստի աշխատանք: Հեղինակների անունները չեն նշվում: Կողոպտված կտավները հայտնաբերվել են մահացած գերմանացի դիլերի բնակարանում:
11:00 • 01.04.12Չավեսը բուժվելու նպատակով կրկին մեկնել է ԿուբաՄեկնումից առաջ Վենեսուելայի առաջնորն իր վստահությունն է արտահայտել մոտ ապագայում ապաքինվելու մասին, նշելով որ անպայման կմասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին:
