Մոսկվայում ոստիկանները փակել են Կարմիր հրապարակը
Ոստիկանությունը փակել է Մոսկվայի Կարմիր հրապարակը և անցորդներին թույլ չի տալիս մտնել հրապարակ, այս մասին հաղորդում է ռուսական РБК կայքը:
Ոստիկանության աշխատակիցներն ասել են, որ Կարմիր հրապարակը փակ կլինի մինչև երեկո՝ «ապօրինի գործողությունների անցկացման կապակցությամբ»:
Ենթադրվում է, որ ՆԳՆ գործողությունները կապված են ապրիլի 1-ին Կարմիր հրապարակում ֆլեշմոբ անցկացնելու մասին՝ սոցիալական ցանցերում տարածված կոչերի հետ:
«Հանուն արդար ընտրությունների» շարժման կողմնակիցները հայտարարել են, որ ֆլեշմոբի հետ կապված խնդիրներ չեն լինի, քանի որ ակցիան արտոնված է:
Ֆլեշմոբի պատճառ են դարձել տեղեկություններն այն մասին, որ Մոսկվայում ձերբակալվում են սպիտակ ժապավեններով զբոսնող մարդիկ, ովքեր համարվում են ընտրակեղծիքների խորհրդանիշ:









