Նյու Յորքի պատկերասրահից $1 մլն արժողությամբ գողացված կտավները գտնվել են

11:48 • 01.04.12

Գերմանիայում հայտնաբերվել են 24 տարի առաջ Նյու Յորքի պատկերասրահից կողոպտված կտավներ, որոնց ընդհանուր արժեքը 1մլն դոլար է, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն: 

Ընդհանուր առմամբ հավաքածուում եղել է ժամանակակից արվեստի 4 աշխատանք, որոնց հեղինակների անունները չեն նշվում:

Գողացված կտավները հայտնաբերվել են գերմանացի դիլերի բնակարանում, ով արդեն կենդանի չէ: Դիլերի դստեր պնդմամբ` նկարները պատկանել են իր հորը, մինչդեռ նա չի կարողացել որևէ փաստացի ապացույց ներկայացնել: 

Բոլոր աշխատանքներն առգրավված են: