Իրադարձային
-ից
-ը
11:13 • 02.04.12Մեկնարկել է երկօրյա սեմինար՝ ընտրություններն առավել որակյալ լուսաբանելու թեմայովԱյսօր մեկնարկեց ընտրություններն առավել որակյալ լուսաբանելուն նվիրված երկօրյա սեմինարը, որը կազմակեպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ–ն։
11:03 • 02.04.12Ստամբուլում ռումբ է վնասազերծվելԻրավապահները անվտանգության նկատառումներով փակել են տարածքը և կասկածելի պայուսակում ռումբ են հայտնաբերել ու վնասազերծել այն: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
11:01 • 02.04.12Հյուսիսային Կորեան պատրաստվում է հեռահար հրթիռի արձակմանըՓհենյանը պնդում է, որ հրթիռն արձակվում է երկրի բնական պաշարներն ուսումնասիրելու համար, սակայն ԱՄՆ-ը համոզված է, որ արձակման նպատակը ռազմական է:
10:48 • 02.04.12Ամերիկան հատուկ կարևորություն է տալիս առաջիկա ընտրություններին. Շևարդնաձե«Ոչ ժողովրդավար Վրաստանն ԱՄՆ-ի համար անհետաքրքիր կլինի, այդ իսկ պատճառով Ամերիկան հատուկ կարևորություն է տալիս առաջիկա ընտրություններին»,- ասել է նախկին նախագահը:
10:27 • 02.04.12Ռուսաստանում նոր ուժային կառույց կստեղծվի` Ազգային գվարդիանՊարբերականի տվյալներով` Գվարդիան հիմնականում ստեղծվում է նախընտրական շրջանում միտինգային կրքերի հանդարտման, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում անկայունության վերացման նպատակով:
10:12 • 02.04.12Պակիստանցի փոքրիկն ինքնահրկիզվել է` դպրոցական համազգեստ չունենալու պատճառովՊակիստանի դպրոցներում վարձավճարը մոտ 2 ամերիկյան դոլար է, սակայն նույնիսկ այդ գումարը շատ բարդ է վճարել աղքատ ընտանիքների համար:
10:01 • 02.04.12Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին վրաերթի է ենթարկվել 50–ամյա մի տղամարդԸստ Ոստիկանության հաղորդագրության՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու հիվանդանոց:
09:50 • 02.04.12Ռուսաստանում վթարված ինքնաթիռում հայեր չկան. ԱԳՆՆախնական տվյալներով զոհվել է ինքնաթիռում եղած 43 անձից 29-ը։ Կենդանի է մնացածների արդ, որոնց առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Զոհերի թվում կան երեխաներ:
09:37 • 02.04.12ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կժամանի ԵրևանԱյցը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
09:18 • 02.04.12Արազ Օզբիլիսի վնասվածքը լուրջ և հնարավոր է, որ նա վիրահատվի«Մտավախություն կա, որ նա այս մրցաշրջանում այլևս ասպարեզ դուրս չի գա: Հնարավոր է, նրան կրկին վիրահատեն, բայց եկենք ուղղակի սպասենք»:
09:00 • 02.04.12ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը գրոհած ակցիայի մոտ 500 մասնակից է ձերբակալվելՆԱՏՕ-ի կենտրոնակայանի ցանկապատը անցնելու փորձ կատարել է 500 պացիֆիստ, սակայն հաջողացրել են միայն նրանցից 20-ը: Մյուսներին խանգարել են ոստիկանության ուժեղացված ջոկատները:
08:48 • 02.04.12Տյումենում ինքնաթիռ է վթարվել. 32 զոհՆախնական տվյալներով զոհվել է ինքնաթիռում եղած 43 անձից 32-ը, կենդանի է մնացել ևս 11 մարդ, որոնց առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այլ տուժածների ճակատագիրը դեռ անհայտ է: Զոհերի թվում կան երեխաներ:
00:16 • 02.04.12«Ֆորդ տրանզիտ»-ը բախվել է «Կամազ»-ին. 35-ամյա վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՎարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար շտապ դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հատուկ փրկարար ջոկատը:
23:56 • 01.04.12Կրիստինա Օրբակայտեն Twitter-ում իր նորածին երեխայի լուսանկարն է տեղադրել (լուսանկարներ)«Կլավդիա Զեմցովայի երջանիկ հայրը: Բալիկի քաշը` 3,739 կգ է, հասակը` 56 սմ», - գրել Կրիստինան լուսանկարի տակ:
23:50 • 01.04.12Ռոմնին կարծում է, թե «սառը պատերազմը» դեռ շարունակվում է. Բայդեն«Կա՛մ նրան վատ են տեղեկացրել, կա՛մ նա դեռ «սառը պատերազմի» մտայնությամբ է առաջնորդվում: Դա խոսում է այն մասին, որ ԱՄՆ նախագահի թեկնածուն արտաքին քաղաքականությունից շատ քիչ է հասկանում»:
