Հյուսիսային Կորեան պատրաստվում է հեռահար հրթիռի արձակմանը

11:01 • 02.04.12

Հյուսիսային Կորեան ինտենսիվորեն նախապատրաստվում ապրիլի 12-16-ը նախատեսված հեռահար հրթիռի արձակմանը, գրում է The Guardian-ը: Դա է վկայում «Տոնչան-Ռի» հրթիռների արձակման կայանի` արբանյակից արված լուսանկարներում շարժական ռադիոտեղորոշիչ սարքն ու վառելիքի ու օքսիդանտների բաքերի առկայությունը:

Փհենյանը պնդում է, որ հրթիռն արձակվում է երկրի բնական պաշարներն ուսումնասիրելու համար, սակայն ԱՄՆ-ը համոզված է, որ արձակման նպատակը ռազմական է:

Հրթիռի արձակումը իր տեսակի մեջ կլինի չորրորդը 1998թ.-ից սկսած:

Վերլուծաբանները մտավախություն ունեն,որ դրա արձակման հետ կապված իրադրությունը Կորեական թերակղզում կարող է էլ ավելի լարվել: