Ստամբուլում ռումբ է վնասազերծվել
11:03 • 02.04.12
Ստամբուլի Դոլմաբահչե շրջանում տարածքը մաքրող աշխատակիցները կասկածելի պայուսակ են նկատել և տեղեկացրել ոստիկանությանը:
Իրավապահները անվտանգության նկատառումներով փակել են տարածքը և կասկածելի պայուսակում ռումբ են հայտնաբերել ու վնասազերծել այն: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Տեղեկացնենք, որ այս թաղամասում է գտնվում Թուրքիայի կառավարության շենքը:
Placeholder









