Արազ Օզբիլիսի վնասվածքը լուրջ և հնարավոր է, որ նա վիրահատվի

09:18 • 02.04.12

«Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը De Telegraaf-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսի ստացած վնասվածքին՝ նշելով, որ այն լուրջ է, այս մասին տեղեկացնում է «Արմսպորտ» կայքը:

«Մտավախություն կա, որ նա այս մրցաշրջանում այլևս ասպարեզ դուրս չի գա: Հնարավոր է, նրան կրկին վիրահատեն, բայց եկենք ուղղակի սպասենք»,- ասել է դե Բուրը:

Կայքը հիշեցնում է, որ երեկ Ամստերդամում կայացած «Այաքս»-«Հերակլես» (6:0) խաղի 32-րդ րոպեին Օզբիլիսը վնասվածքի պատճառով փոխարինվեց: