Մեկնարկել է երկօրյա սեմինար՝ ընտրություններն առավել որակյալ լուսաբանելու թեմայով
Այսօր մեկնարկեց ընտրություններն առավել որակյալ լուսաբանելուն նվիրված երկօրյա սեմինար:
Դասըթացները կազմակեպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը:
ՀԿ–ի նախագահ Լուսինե Հակոբյանը սեմինարի բացմանը նվիրված հանդիպմանը նշեց, որ ընտրկան գործընթացների լուսաբանումը խիստ կարևոր է խորհրդարանական ընտրությունների ողջ ընթացքում:
«Երկու օրերի ընթացքում փորձելու ենք քննարկել խոսքի իրավունքի և ընտրական իրավունքի վերաբերյալ տարբեր հարցեր, սակայն մեր նպատակը սովորեցնելը չէ, ինչպես լուսաբանել, այլ նպաստելու հավասարակշռված և էթիկապես ճիշտ լուսաբանմանը: Քաղաքացիական հասարակության երկու կարևոր ինստիտուտները` լրագրողներն ու փաստաբնները պետք է միավորեն ջանքներն այս հարցում»,- ասաց Լուսինե Հակոբյանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն իր հերթին նշեց, որ միայն իրավական համակարգը չի կարող ապահովել հավասարակշռված լուսաբանումը:
«Որակյալ լուսաբանումը ընտրողներին կտարամադրի ճշգրիտ տեղեկատվություն կուսակցությունների նախընտրական ծրագրերի վերաբերյալ: Այս աշխատանքային հանդիպումը կշարունակի այս ուղղությամբ լրագրողների կարողությունեերի զարգացումը»,- ասաց Սորոկինը:
Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան մամուլի դերկատարությունը ընտրությունների լուսաբանման հարցում ևս շատ բարձր գնահատեց: Նա նախ շնորհակալություն հայտնեց ժամանակին այս սեմինարը կազմակերպելու համար: Լրատվամիջոցները, նրա կարծիքով, պետք է կարողանան զերծ մնալ «պառակտող լուսաբանումից»:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցրի պատասխանատու Քրիստոֆեր Անդերսոնը կարևորեց ազատ և արժանահավատ ընտրությունների ապահվումը, որի դեպքում կամրապնդվեն Հայաստանի և ԱՄՆ-ի հարբերությունները:
«Կարևոր է ազատ և արժանահավատ ընտրություններ ապահվումը, ինչպես և պարտավորվել է ՀՀ իշխանությունը: Այս ընտրությունները կարևոր են ԱՄՆ-ի համար, որ ամրապնդեվեն մեր հաբարերություները: Խոսքերը հեշտ է արտասանել, ժողովրդավարությունը շատ ավելի երկարատև գործընթաց է, պետք է այնպես անել, որ հենց ընտրության օրը կայանան այդ ազատ և արդար ընտրությունները: Հուսամ ձեր ջանքներն այս ուղղությամբ կպսակվեն հաջողությամբ»,- ասաց Անդերսոնը:









