Ռուսաստանում նոր ուժային կառույց կստեղծվի` Ազգային գվարդիան

10:27 • 02.04.12

Առաջիկայում Ռուսաստանում կարող է ստեղծվել նոր ուժային կառույց՝ Ազգային գվարդիա: Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

Ազգային գվարդիան կձևավորվի Ներքին գործերի նախարարության ներքին զորքերի և այլ ուժային կառույցների հիման վրա, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության, օդադեսանտային զորքերի, ռազմաօդային ուժերի և ռազմածովային նավատորմի հաշվին: Գվարդիան կենթարկվի ուղղակիորեն նախագահին:
«Նեզավիսիմայա գազետա»-ն նշում է նման գվարդիա ստեղծելու մի քանի պատճառ.

1. Եգիպտոսում ու Թունիսում գունավոր հեղափոխությունների, Լիբիայում ռազմական հակամարտության և Սիրիայում քաղաքացիական պատերազմի փորձերը ցույց են տալիս, որ Ռուսաստանում սահմանադրական կարգը պաշտպանելու համար հարկավոր է բավարար թվով հատուկ զորք, որն ունակ կլինի պաշտպանել օրինական իշխանություններին ու երկրի ղեկավարությանը զինված ընդդիմության գործողություններից:

2. Նախընտրական շրջանում հանրահավաքների «թեժությունը» (ՌԴ-ում նախագահական ընտրություններն անցկացվել են մարտի 4-ին, որում հաղթանակ է տարել երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինը), ինչպես նաև Հյուսիսային Կովկասում անկայունությունը, որի աշխարհագրությունը, ի դեպ, տարածվում է, ցույց են տալիս, որ գոյություն ունեցող զորքն ու ուժերը կարող են չբավականացնել հասարակության անվտանգության ու հակաահաբեկչական օպերացիաների դեմ պայքարում: Անհրաժեշտ է հատուկ զորք, որն իր նշանակությամբ կլինի առավել հզոր ու կունենա համապատասխան ռեզերվներ:

3. Չնայած, որ երկրում Զինված ուժերի ձևավորումը գրեթե ավարտված է, ինչի մասին բոլորովին վերջերս հայտարարել էր նախագահ Դմիտրի Մեդվեդևը, այն, նախկինի պես, չի կարողանում արժանի հարված տալ երկրի անվտանգության սպառնալիքներին ու մարտահրավերներին:

«Ազգային գվարդիայի թիվը կհասցվի 350-400 «սվինների»», - գրում է թերթը: Մասնավորապես (80%-ը) կլինեն պայմանագրայիններ:

Ըստ թերթի՝ ազգային գվարդիան կղեկավարի Ներքին զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Նիկոլայ Ռոգոժկինը: