«Ֆորդ տրանզիտ»-ը բախվել է «Կամազ»-ին. 35-ամյա վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

00:16 • 02.04.12

Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.30-ի սահմաններում Երևան-Մասիս ավտոճանապարհին՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, 35-ամյա Ֆելիքս Սատուրովը, վարելով «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 24 ՍԼ 381 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է «Կամազ» մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի բեռնատարին:


Վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար շտապ դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հատուկ փրկարար ջոկատը:

Փրկարարները վարորդին մեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա:

Վարորդին ծայրահեղ ծանր վիճակով դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության շտապօգնության բրիգադը տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: