Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին վրաերթի է ենթարկվել 50–ամյա մի տղամարդ

10:01 • 02.04.12

Ապրիլի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 59-րդ կմ-ին «Հոնդայի Լանդրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա մի տղամարդու։

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու հիվանդանոց:
Կատարվում է քննություն: