Ռոմնին կարծում է, թե «սառը պատերազմը» դեռ շարունակվում է. Բայդեն
ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմից երկրի նախագահի առաջատար թեկնածու Միթ Ռոմնին կարծում է, թե «սառը պատերազմը» դեռ շարունակվում է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:
«Կա՛մ նրան վատ են տեղեկացրել, կա՛մ նա դեռ «սառը պատերազմի» մտայնությամբ է առաջնորդվում: Դա խոսում է այն մասին, որ Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ, ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին արտաքին քաղաքականությունից շատ քիչ է հասկանում: Նա այնպես է գործում, կարծես մտածում է, թե «սառը պատերազմը» շարունակվում է: Այո՛, մենք Ռուսաստանի հետ որոշ տարաձայնություններ ունենք, սակայն Ռուսաստանը մեզ հետ է Իրանի հարցում: Ռուսաստանով է անցնում Աֆղանստանի մեր զորքին իրականացվող մատակարարումների 2 ուղիներից մեկը», - նշել է ԱՄՆ փոխնախագահը:









