ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Երևան

09:37 • 02.04.12

Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ հաղորդագրությունից:

Այցը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2-ին Հանդիպումից հետո երկու արտգործնախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասւլիսով։ 

Սերգեյ Լավրովը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: