Կրիստինա Օրբակայտեն Twitter-ում իր նորածին երեխայի լուսանկարն է տեղադրել (լուսանկարներ)

23:56 • 01.04.12

Ռուսական էստրադայի երգչուհի Կրիստինա Օրբակայտեն ամերիկյան հիվանդանոցներից մեկում աղջիկ է լույս աշխարհ բերել և երրորդ անգամ մայր դարձել: Նա իր Twitter-ի միկրոբլոգում տեղադրել է նորածնի լուսանկարը: Կլավդիա անունը ստացած դստրիկին լուսանկարում գրկել է երգչուհու ամուսինը` Միխայիլ Զեմցովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

«Մարտի 30-ին՝ Մայամիի ժամանակով ժամը 19.58-ին, ես աղջիկ եմ ունեցել: Շնորհավորե՛ք ինձ, ուռաա», - գրել է երգչուհին Twitter-ի իր միկրոբլոգում:

«Կլավդիա Զեմցովայի երջանիկ հայրը: Բալիկի քաշը` 3,739 կգ է, հասակը` 56 սմ», - այսօր գրել Կրիստինան լուսանկարի տակ:

Twitter-ում երգչուհին շարունակաբար բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում երկրպագուներից և գործընկերներից:

Կրիստինա Օրբակայտեն երկու որդի ունի` 20-ամյա Նիկիտիան` Վլադիմիր Պրեսնյակովի հետ ամուսնությունից, և 13-ամյա Դենին` գործարար Ռուսլան Բայսարովի հետ ամուսնությունից: