Բրազիլուհին կեղծ «փորում» փորձել է թմրանյութ տեղափոխել
Բրազիլիայաի ոստիկանությունը ձերբակալաել է մի աղջկա, ով ձևացնելով թե հղի է, գոտկատեղին թմրանյութի տոպրակներ է փաթաթել, տեղեկացնում է «Միրոր» լրատավականը, հավելելով, որ աղջկա ինքնությունը միտումնավոր չի նշվում:
20-ամյա աղջիկը Բրազիլիայի հյուսիսարևմտյան Նատալի քաղաքի միջազգային օդանավակայան ժամանելուց հետո փորձել է մոտ 2.1 կգ կոկային տեսակի թմրանյութը մաքսատան աշխատակիցներից աննկատ անցկացնել:
Բրազիլիայի ոստիկանության աշխատակիցների հաղորդմամբ` աղջիկը ժամանել է երկրի արևմտյան մասից, որտեղ թմրանյութի առևտուրը լայն տարածում ունի:
Նրանից բացի` ձերբակալվել է մի տղամարդ, ով տաքսու մեջ սպասել է աղջկան:









