Մալիի ապստամբները գրավել են պատմական Տիմբուկտու քաղաքը

23:07 • 01.04.12

Մալիում ապստամբություն բարձրացրած տուարեգները իրենց դաշնակից իսլամիստների հետ իրենց վերահսկողության տակ են վերցրել պատմական Տիմբուկտու քաղաքը, որը աֆրիկյան այդ պետության կենտրոնական հատվածի միակ հյուսիսային քաղաքն է, որը շարունակում էին իրենց վերահսկողության տակ պահել Մալիի կառավարական զորքերը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Նախօրեին, Մալիի տուարեգ ապստամբներն իրենց վերահսկողության տակ էին վերցրել Գաո քաղաքը և Ազավադ շրջանի դրոշներն էին տեղադրել կառավարական շենքերի վրա:

Ազավադը Սահարայի անապատի այդ շրջանում անկախության համար պայքարող տուարեգների շրջանի ավանդական անվանումն է: Շրջանը իր մեջ ներառում է Մալիի հյուսիս - արևելքը, և արևելքը, Բուրկինա-Ֆասոյի, արևմուտքը և Նիգերի հյուսիս - արևմուտքը, ինչպես նաև Ալժիրի հարավ - արևելքը ու Լիբիայի հարավ -արևմուտքը: