Չավեսը բուժվելու նպատակով կրկին մեկնել է Կուբա

11:00 • 01.04.12

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը  քաղցկեղի ռադիոթերապիան շարունակելու նպատակով կրկին մեկնել է Կուբա, տեղեկացնում է «Բի Բի Սի» լրատվական գործակալությունը:

 

Մեկնումից առաջ Վենեսուելայի առաջնորն վստահությունն է արտահայտել, որ մոտ ապագայում կապաքինվի՝ նշելով որ անպայման կմասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին:    

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին բժիշկները Չավեսի մոտ կրկին չարորակ ուռուցք էին հայտնաբերել: ԱՄՆ-ում բնակվող վենեսուելացի բժիշկ Խոսե Ռաֆայել Մարկինան նոր կանխատեսում էր արել Վենեսուելայի նախագահի առողջական վիճակի վերաբերյալ: Ըստ բժշկի` Չավեսին 6-7 ամսվա կյանք է մնացել: Լավագույն դեպքում նա կապրի մինչև 2013-ի ապրիլ: