«ՅՈւԿՕՍ» ընկերությունը ֆինանսավորել է ՀԿ-ներ, որոնք հետագայում Խոդորկովսկու գործի փորձաքննությունն են իրականացրել
Միխայիլ Խոդորկովսկուն պատկանող կազմակերպությունները ֆինանսավորել են այն հասարակական կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչները հետագայում ընդգրկվել են Ռուսաստանում մարդու իրավունքների նախագահական խորհրդի կազմում և զբաղվել այսպես կոչված` «ՅՈւԿՕՍ»-ի երկրորդ գործով, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում կատարելով գործին ծանոթ աղբյուրին:
««ՅՈւԿՕՍ»-ի ընդհանրական գործի շրջանակներում փաստաթղթեր են ստացվել, որոնք վկայում են այն մասին, որ «Բաց Ռուսաստան» (Открытая Россия) հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրը Խոդորկովսկու նավթային ընկերությունն է, մոտ տասը տարի առաջ ֆինանսավորել է «Մեմորիալ», Մոսկովյան Հելսինկյան խումբ և «Հասարակական վճիռ» և մի շարք այլ ՀԿ-ներ և հիմնադրամներ», - հայտնել է գործակալության զրուցակիցը:
Նա հիշեցրել է, որ հետագայում այդ կազմակերպությունների ներկայացուցիչները զբաղվել են Խոդորկովսկու նկատմամբ երկրորդ գործի փորձաքննությամբ:









