Դաղստանում 8 տուն է այրվել. հրդեհի պատճառը ճշտվում է

12:14 • 01.04.12

Այսօր առավոտյան Դաղսանի Ցունկինսկի շրջանի Շապախ գյուղում 8 տուն է այրվել, տեղեկացնում է «Ռիա Նովոստին», հավելելով, որ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն գրանցվել: 

«Մոսկվայի ժամանակով ժամը 8:15-ին Դաղստանի Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է հնչել, որ Ցուկինսկո շրջանի Շապախ գյուղում մի քանի տներ են այրվում: Դեպքի վայր ժամանած ԱԻՆ աշխատակիցներին հրդեհը հաջողվել է մարել 9:45-ին»,- ասել է ԱԻՆ ներկայացուցիչը:

Հրդեհի պատճառած վնասները ճշտվում են: