Ռուս-հնդկական «ԲրաՄոս» հրթիռները ստեղծվել են՝ ավիակիրներ գրոհելու համար
Ռուս-հնդկական համատեղ «ՄրաՄոս» ընկերությունը ժամանակակից ավիակիր տորմիղներ ոչնչացնելու համար նախատեսված նոր հիպերձայնային թևավոր հրթիռ է նախագծել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով կազմակերպության տնօրեն Սիվատխան Պիլային:
Հրթիռի նոր տարբերակը կարողանում է գրոհի վերջնափուլում հիպերձայնային վայրէջք կատարել, իսկ նրա գործողության շառավիղը 290 կմ է:
«Մեծ ճշտություն ունեցող այս հրթիռի կարողությունների՝ վերջերս կատարված ցուցադրությունից հետո մենք կառաջարկենք, որ դրանցով համալրվեն հնդկական ռազմածովային ուժերը», - ասել է Պիլային:
Մարտի 28-ին և 30-ին հրթիռի փորձնական մեկնարկներ են իրականացվել Հնդկաստանի Օրիսա նահանգում:
«ԲրաՄոս» հիպերձայնային հրթիռի հիմքում ռուսական «Յախոնտ» հրթիռն է, որն առանձնանում է իր ձայնի արագությունը 2,5-2,8 անգամ գերազանցող տվյալներով և ռադարի համար ցածր տեսանելիությամբ:
Հրթիռը նախագծվում է 3` ցամաքային, օդային և ծովային տեղակայման տարբերակներով:









