Մեծ Բրիտանիայում քաղաքացիներին վերահսկելու նոր միջոցառումներ են ձեռնարկվում
Միացյալ Թագավորության կառավարությունը ծրագրեր է մշակում, որոնց միջոցով հնարավոր կլինի վերահսկել երկրում բնակվող յուրաքանչյուր մարդու էլեկտրոնային փոստը, հեռախոսազրույցները, հաղորդագրությունները և որոնման համակարգերի միջոցով փնտրած նյութերը:
Իշխանությունների հայտարարության համաձայն՝ լրջագույն հանցագործությունները և ահաբեկչությունը հետաքննող ոստիկանության և հատուկ ծառայությունների համար նման իրավասությունները կենսական նշանակություն են ստացել:
Միևնույն ժամանակ այս ծրագրերի կապակցությամբ իրավապաշտպան կազմակերպությունները ահազանգում են, որ նման պայմանները մարդու իրավունքների պարբերական խախտման կհանգեցնեն:
2008թ. առաջ քաշված նմանատիպ նախագծերը, հասարակության կողմից լուրջ հակազդեցության առժանանալով, մերժվել էին:
Բրիտանիայի իշխանություններն իրենց տրամադրության տակ արդեն ունեն հեռահաղորդակցության ոլորտի մեծ ծավալի տվյալներ, սակայն դրանց ստույգ կանոնների բացակայության պատճառով կիրառության անհստակություն կա:









