Սերբիայի գիշերային ակումբներից մեկում հրդեհի հետևանքով 6 մարդ է զոհվել

14:03 • 01.04.12

Առնվազն 6 մարդ է զոհվել Սերբիայի Նովի Սադ քաղաքի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, տեղեկացնում է «Ասոշեյթիդ Փրեսը»:

Տեղի Ոստիկանության տվյալներով` հրդեհի պահին ակումբում 350 մարդ է եղել: Վնասվածք ստացածների մասին դեռ չի հաղորդվում:

Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն։ Ոստիկանությունն սկսել է հետաքննություն անցկացնել: