Ավստրալիայում ճագարի որսի ժամանակ 2 դեռահաս է սպանվել

19:21 • 01.04.12

Ավստրալիայի Քուինսլանդ նահանգի Մերիբորո քաղաքի մերձակայքում ճագարի որսի ժամանակ պատահականության հետևանքով 14 և 15-ամյա երկու տղա է սպանվել, տեղեկացնում է News.com.au լրատվականը:

Թեև տղաներին տեղափոխել են Մելբուրնի Թագավորական մանկական հիվանդանոց, այնուամենայնիվ, բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց կյանքը:

Ոստիկանության աշխատակիցների հավաստմամբ, դեռահասներից մեկը ծանր վնասել է գլուխը, իսկ մյուսը` կրծքավանդակը:
Դեպքի առթիվ այլ մանրամասներ չեն հաղորդվում: