Իրադարձային
-ից
-ը
16:06 • 30.03.12ՀԱԿ-ը ֆաշիստական ուժ է, Տեր-Պետրոսյանը՝ ընտրակեղծիքների կընքահայրը. Հայկ Բաբուխանյան«Ոչ ոք չի մոռացել, որ 2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ ով իր դեմ է նա թշնամի է, դա միայն կարող էր հայտարարել ֆաշիստական գաղափարներ ունեցողը»:
15:46 • 30.03.12Եթե ընտանիքում մեկը մորմոն է, մյուսը` եհովական, պատկերացնո՞ւմ եք, թե այնտեղ ինչպիսի իրավիճակ է«Եթե տվյալ տարածքի բնակչության 30 %-ը հայտնվել է տարբեր աղանդավորական կազմակերպությունների ցանցում, ուրեմն, մենք լուրջ վտանգի հետ գործ ունենք»,– ասում է Արթուր Վերդիյանը։
15:42 • 30.03.12ՀՔԾ–ն չի պահպանել նախաքննության անցկացման ողջամիտ ժամկետները. ՄԻՊԳԸնդ որում, վերջիններս տվյալ դեպքերում չեն խախտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քրեական գործի նախաքննության ժամկետները, և դրանք բոլոր դեպքերում ....
15:35 • 30.03.12Կամբոջացին որդուն շղթայել է էլեկտրասյանը` դասերից փախչելու համար2 ժամ անց հարևանները ոստիկանություն են կանչել, որոնք էլ փականագործի օգնությամբ ազատել են երեխային: Այժմ Թեունը մեղադրվում է երեխային նսեմացնելու և վիրավորելու մեջ:
15:32 • 30.03.12Դատախազությունը պատշաճ հսկողություն չի իրականացրել. ՄԻՊԳ–ի գնահատականըՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազության գործունեության ոլորտում 2011թ. տեղի ուենցած զարգացումներին՝ նշելով, որ ...
15:27 • 30.03.12Ուգո Չավեսը խոստացել է ազգայնացնել բոլոր ընդդիմադիր ընկերություններըՉավեսն ընդգծել է, որ տեղեկություն ունի «բռնության կամպանիայի» մասին, որն ընդդիմությունը նախատեսում է սկսել նախագահական ընտրությունների նախաշեմին` երկրի ներքին իրավիճակն ապակայունացնելու համար:
15:19 • 30.03.12Սննդի անվտանգության պետական ծառայությունը ուսումնասիրություններ կանցկացնի մսամթերքի և կաթնամթերքի շրաջանում«Մենք ձեզ հետ միասին պետք է գտնենք այն թիրախային շուկաները, որոնց ուսումնասիությամբ էլ պետք է զբավենք: Մեր խնդիրը խախտումները վերացնելն է և ոչ վերահսկելն ու տուգանելը»,– ասաց Արամ Բախչագուլյանը։
15:12 • 30.03.125-6 տարի անց գիտության սարսափելի անկում կունենանք. Արթուր ԻշխանյանԲանախոսի խոսքերով` գիտնականի միջին տարիքը ողջ աշխարհում մոտ 40 է, այն դեպքում, երբ Հայաստանում այն 2000 թ.-ին 48 էր, 2008 թ.-ին` 58 էր, իսկ հիմա՝ 60:
15:08 • 30.03.122011թ. իտալացի զբոսաշրջիկները Հայաստանում $8 մլն-ի շրջանառություն են ապահովելՄարկետինգային ուսումնասիրություններով Հայաստան ժամանած իտալացի զբոսաշրջիկը 4-5 օրվա ընթացքում միջինը ծախսում է 1000 ԱՄՆ դոլար։
15:02 • 30.03.12Ոստիկանությունը հայցում է Ֆադեյ Սարգսյանի հարազատների ներողամտությունըՈստիկանությունը հաղորդագրություն է տարածել «Հայկական Ժամանակ»–ում այսօր հրապարակված Երևանի թիվ 10 ընտրատարածքի 10/30 ընտրական տեղամասի ընտրացուցակում տեղ գտած անճշտության կապակցությամբ։
15:01 • 30.03.12Ոստիկանությունը բերման է ենթարկել մեն-մենակ պիկետ արած ակտիվիստինՆշենք, որ 32-ամյա ՀՀ քաղաքացին «Հ1»–ի մոտ բողոքել է մեն-մենակ՝ իր ձևակերպմամբ «Հանրային հեռուստաընկերության» «հակաժողովրդավարական գործունեության դեմ»:
15:00 • 30.03.12Պուտինը շնորհակալություն է ասել Տիգրան Սարգսյանին՝ իրեն շնորհավորելու համար«Համոզված եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի բազմակողմ ու փոխշահավետ հարաբերությունները հետագայում ևս կշարունակեն դինամիկ զարգանալ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների»,– ասված է հեռագրում։
14:47 • 30.03.12Մոսկովյան շները մեքենա են առևանգելԻնչ-որ ձևով կենդանիներին հաջողվել է գործարկել մեքենան և պոկել տեղից. այն շուտով բախվել է առջևում կայանված մեքենային: Բարեբախտաբար, այդ մեքենայում մարդ չի եղել:
14:36 • 30.03.12Լեզվի սայթաքում. ամերիկացի դեսպանը մեկնաբանել է «վայրի Ռուսաստան»-ըԵրեկ ԱՄՆ դեսպանը տարակուսանք էր հայտնել այն առումով, որ հեռուստաալիքի լրագրողներն ամենուր իրեն հետապնդում են:
14:22 • 30.03.12Սյունիքի մարզպետը խոչընդոտներ է հարուցում մարզային նախընտրական շտաբ հիմնելու հարցում. «Ժառանգություն»Գորիսում քաղաքացիները, ովքեր «Ժառանգության» շտաբի հիմնադրման համար տարածք էին տրամադրել, ինչ-ինչ իշխանական ճնշումներից հետո խնդրել են վերադարձնել իրենց տարածքի բանալիները։
