Սննդի անվտանգության պետական ծառայությունը ուսումնասիրություններ կանցկացնի մսամթերքի և կաթնամթերքի շրաջանում
ՀՀ Գյուղնախարարությայն սննդի անվտանգության պետական ծառայությունում տեղի ունեցավ ծառայությանը կից ստեղծված հանրային կոմիտեի առաջին պաշտոնական նիստը, որին ներկա էին սննդի ոլորտին առնչվող մի շարք հասարակական կազմակերպությունների նախագահներ: Նիստը վարում էր Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը:
Նիստին քննարկվեց այն առաջիկա անելիքները, որոնք պետք է իրականացնի հանրային կոմիտեն: Բախչագուլյանը իր խոսքում նշեց, որ իրենք խնդիր ունեն հասկանալու, թե այսօր ինչ ունենք սննդի շուկայում և վերացնել բոլոր թերությունները:
«Մենք ձեզ հետ միասին պետք է գտնենք այն թիրախային շուկաները, որոնց ուսումնասիությամբ էլ պետք է զբավենք: Մեր խնդիրը խախտումները վերացնելն է և ոչ վերահսկելն ու տուգանելը: Բոլոր ուսումնասիրությունները մենք հանրության համար կդարձնենք հրապարակային»,-ասաց նա:
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը առաջարկեց ուսումնասիրությունները սկսել ամենօրյա սննդի տեսակների վերահսկողությունից՝ շաքարավազ, հաց, օղի և այլն: Ինչպես նաև պետք է ուսումնասիրել թերակշռումները»,-ասաց նա:
Սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն էլ առաջարկեց, որ համատեղ ուսումնասիրությունների ընթացքում շեշտը դրվի ներկրված ապրանքների վրա: «Դրանք հաճախ ժամկետանց են լինում: Ներկրված ապրանքների մեջ մեծ թվով հավելանյութեր կան: Մեր ժողովուրդը պետք է իմանա, թե ինչը կարելի ուտել»,-ասաց նա:
Նիստի վերջում հանրային կոմիտեն եկավ մի ընդհանուր եզրակացության և որոշեց, որ առաջնահերթ կարգով պետք է ուսումնասիրել մսամթերքն ու կաթնամթերքը: Առաջին ուսումնասիրությունները կիրականացվեն Շիրակի և Լոռու մարզերում, այնուհետև մնացած մարզերում և Երևանում:
Ուսումնասիրություններ իրականացվելու են սննդի շուկաներում, մանր խանութներում, կրպակներում, արագ սննդի կետերում:
Նիստի ընթացքում Աբրահամ Բախչագուլյանը ՀԿ-ների նախագահներին հանձնեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող դիտարկման ընթացքում հսկիչ գնումներրի անցկացման կարգը սահմանելու մասին, ինչպես նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծեր: Դրանց մասին որևէ դիտարկում ունենանլու դեպքում ՀԿ-ները կտեղեկացնեն Սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան բաժնին, որից հետո միայն նախագծերը կներկայացվի կառավարությանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Հանրային կոմիտեի կազմը վերջնական ձևով պլանավորված կլինի առաջիկա շաբաթվա ընթացքում:









