Լեզվի սայթաքում. ամերիկացի դեսպանը մեկնաբանել է «վայրի Ռուսաստան»-ը

14:36 • 30.03.12

ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել է, որ չի ցանկացել Ռուսաստանին «վայրի» որակումը տալ, սխալն արել է` ռուսերենին լավ չտիրապետելու պատճառով, հայտնում է vz.ru-ն:

«Դա տեղի ունեցավ լեզվին վատ տիրապետելու պատճառով: Ես «վայրի» ասելով, ի նկատի չունեի երկիրը, այլ ցանկանում էի ասել, որ НТВ-ի գործողություններն են «վայրի»: Ես շատ եմ հարգում Ռուսաստանը», - Twitter-ի իր էջում գրել է Մաքֆոլը:

Երեկ ԱՄՆ դեսպանը տարակուսանք էր հայտնել այն առումով, որ հեռուստաալիքի լրագրողներն ամենուր իրեն հետապնդում են:

«Ուր գնամ` НТВ-ն այնտեղ է: Հետաքրքիր է` ո՞վ է նրանց տալիս իմ օրվա գրաֆիկը: Ես հարգում եմ ինձ հարցեր տալու` նրանց իրավունքը, բայց նրանք իրավունք ունե՞ն արդյոք կարդալ իմ էլեկտրոնային նամակները և լսել հեռախոսազրույցներս», - վրդովմունք էր արտահայտել դեսպանը: