Կամբոջացին որդուն շղթայել է էլեկտրասյանը` դասերից փախչելու համար
40-ամյա կամբոջացի Սոկ Թեունը, բարկացել է իր 13-ամյա որդու վրա և նրան կապել է էլեկտրահաղորդման բարձր լարման սյանը: Նման արարքի պատճառն այն է, որ որդոին դպրոց գնալու փոխարեն համակարգչային խաղեր է խաղացել,գրում է Daily Mail-ը:
Թեունն ասել է, որ բոլորի աչքի առաջ որդուն նսեմացնելով, ցանկացել է նրան «մի լավ դաս տալ»:
2 ժամ անց հարևանները ոստիկանություն են կանչել, որոնք էլ փականագործի օգնությամբ ազատել են երեխային: Այժմ Թեունը մեղադրվում է երեխային նսեմացնելու և վիրավորելու մեջ:









