Ուգո Չավեսը խոստացել է ազգայնացնել բոլոր ընդդիմադիր ընկերությունները

15:27 • 30.03.12

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը նախազգուշացրել է, որ կազգայնացնի այն բանկերը և մասնավոր ընկերությունները, որոնք աջակցում են ընդդիմությանը, գրում է AFP-ն:

Չավեսն ընդգծել է, որ տեղեկություն ունի «բռնության կամպանիայի» մասին, որն ընդդիմությունը նախատեսում է սկսել նախագահական ընտրությունների նախաշեմին` երկրի ներքին իրավիճակն ապակայունացնելու համար:

Նրա խոսքով որոշ բանկեր և կազմակերպություններ այդ կամպանիայի կողմնակիցներն են և եթե այդ ծրագիրն իրականացվի, ապա ինքը կհակազդի մի շարք միջոցառումներ ձեռնարկելով, մասնավորապես ազգայնացումով:

Հավելենք, որ Վենեսուելայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2012 թ.-ի հոկտեմբերի 7-ին: